ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ առաջիկայում իր երկրպագուների համար շատ հաճելի անակնկալ է պատրաստում. «Իմ «Բարև» կոչվող երգի հիման վրա ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի հետ միասին տեսահոլովակ ենք նկարահանում, որը շատ ուրախ, առանց հատուկ լուրջ բովանդակության, պոզիտիվ երգ է, որի նկարահանումները արդեն իսկ իրականացրել ենք, - նշեց երգչուհին և պատմեց «Բարև» երգի տեսահոլովակի նկարահանումների մասին,- նկարահանումները իրականացրեցինք Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում, Կասկադում և Հանրապետության հրապարակում, ու քանի որ նկարահանումները իրականացվում էին դրսում, ուստի, ի ուրախություն ինձ, շատ անծանոթ մարդիկ էին հավաքվում՝ թե տեղացիներ, թե սփյուռքահայեր, և թե օտարազգի զբոսաշրջիկներ, ինչը իսկապես էլ ավելի ուրախ ու տպավորիչ դարձրեց մեր նկարահանումները:
Այս առումով հատկանշականն այն եղավ, որ մեզ մոտեցող անծանոթ մարդիկ դարձան տեսահոլովակիս հերոսները ու այդ ամենը ամբողջովին համապատասխանեց երգիս տրամադրությանը»: Ալլա Լևոնյանի նոր տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնի, հավանաբար, աշնանը. «Չեմ ուզում շտապել ու հապշտապ այն ներկայացնել հանդիսատեսին, քանի որ ցանկանում եմ մանրամասն անցնի մոնտաժային փուլ »,- նշեց երգչուհին:
Ալլա Լևոնյանը զրույցի ընթացքում պատմեց, որ անընդհատ մասնակցում է տարբեր համերգների և միջոցառումների, որոնց մեծամասնությունը տեղի են ունենում արտերկրում:
Շարունակությունը` այստեղ: