«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Այս մասին տեղեկացնում են  Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 15-ին, Երևանի ժամանակով 17:00-ին «Genealogy» խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy»  խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին: 


Երգի պրեմիերան կկայանա «Genealogy»  խմբի յութուբյան ալիքով` հետևյալ հղումով:

 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո:


Այս տարվա համար ընտրված խորագիրը խ որհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: