Երեկ՝ մայիսի 12-ին երգիչ Արման Հովհաննիսյանի ծննդյան օրն էր, իսկ Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչի PR մենեջերը՝ Լուսինե Արշակյանը, ով մեզ հետ զրույցում պարզաբանեց վերջին շրջանում երգչի լռության և լրատվամիջոցների հետ շփումից խուսափելու պատճառները, պատմեց Արման Հովհաննիսյանի նոր՝ «Սուրբ երկիր» տեսահոլովակի և առաջիկայում նախատեսվելիք գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձավ Արման Հովհաննիսյանի՝ վերջերս անընդհատ շահարկվող ամուսնալուծության լուրին:

 

«Պետք է նկատել, որ երգչի լռությունը հարաբերական երևույթ է, որովհետև ճիշտ է հանդիսատեսը դրանց մասին չի տեղեկանում, բայց Արմանը աշխատում է նոր երգերի վրա, զբաղված է բազմաթիվ արտերկրյա համերգներով, այսինքն՝ աշխատանքներ անընդհատ են տարվում»,- զրույցի սկզբում նկատեց PR մենեջերը ու տեսահոլովակների տեսքով պասիվ աշխատանքի վերաբերյալ հավելեց. «Տեսահոլովակ նկարահանելը շատ ժամանակատար գործողություն է, իսկ Արմանն իսկապես խիստ գրաֆիկով է աշխատում»,- ընդգծեց Լուսինեն՝ նշելով, որ Արման Հովհաննիսյանն անընդհատ նոր երգեր է ձայնագրվում:

 

Շարունակությունը` այստեղ: