ԱՄՆ-ում մտադիր են ֆիլմ նկարահանել երկրի նախագահ Բարաք Օբամայի եւ առաջին տիկին Միշել Օբամայի առաջին ժամադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, արդեն հայտնի են «Southside with you» ֆիլմի գլխավոր դերակատարների անունները: ԱՄՆ առաջնորդին կմարմնավորի Փարքեր Սոյե րսը, առաջին տիկնոջը` Տիկա Սամփթերը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում 1989թ-ին, երբ Բարաք Օբաման Հարվարդի իրավաբանական դպրոցում ստացել էր երկրորդ բարձրագույն կրթությունն ու աշխատում էր Sidley Austin ընկերությունում: Նրա ապագա կինը' Միշել Ռոբինսոնն այդ ժամանակ Օբամայի ղեկավարն էր: Ֆիլմի հիմքում ապագա ամուսինների առաջին ժամադրությունն է: Նրանք այցելում են Չիկագոյի արվեստի ինստիտուտ, այնուհետեւ դիտում են «Կատարիր, ինչպես հարկն է» ֆիլմն ու, ինչպես իր հուշերում խոստովանել է Օբաման, համբուրվել են պաղպաղակի խանութի մոտ: Նկարահանումների մեկնարկը կտրվի օգոստ ոսին: Ֆիլմի ռեժիսորը Ռիչարդ Տանն է:
Տեր եւ տիկին Օբամաներն ամուսնացել են 1992թ: