Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Էմմա Պետրոսյանը: Մեզ հետ զրույցում խոսելով առաջիկա պլանների մասին՝ երգչուհին ասաց. «Առաջիկա պլաններում նախատեսված է հունիսի 21-ին Հայաստանի պետական Կամերային նվագախմբի հետ Կամերային երաժշտության դահլիճում համերգ, որի վրա էլ այս պահի կենտրոնացրել եմ ողջ ուժերս: Նմանատիպ համերգ ունեցա նաև անցյալ ամռանը, որի արդյունքում ինձ համար երաժշտության աշխարհում շատ բան բացահայտեցի. ես շատ համերգներ եմ ունեցել, բայց այս համերգը ինձ համար ուրիշ գույն ուներ, որովհետև այն ուղեկցվում էր բացառապես Կամերային նվագախմբի ուղեկցությամբ:


Հենց անցյալ տարվա համերգից էլ տպավորված և նաև հանդիսատեսի արձագանքներից ոգեշնչված որոշեցի այս տարի ևս մեկ անգամ պարոն Մարտիրոսյանի հետ նոր շնչով, բայց միևնույն անձնակազմով ևս մեկ համերգ իրականացնել,- նշեց նա ու հավելեց, որ առաջիկա համերգի պատրաստվածության պատճառով նոր տեսահոլովակը իրեն փոքր-ինչ սպասեցնել կտա. «Տեսահոլովակը կլինի, հավանաբար, համերգից հետո, քանի որ համերգի նախապատրաստությունից ելնելով, տեսահոլովակը ուզի, թե չուզի պետք է սպասի, բայց 2015-ին անպայման կլինի»- պատմեց երգչուհին:


Շարունակությունը` այստեղ: