Life.panorama.am-ը շարունակում է ներկայացնել հանրային մարդկանց տպավորություններն ու դիտարկումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացված միջոցառումների վերաբերյալ: Այս քննարկումների շրջանակում մեր զրուցակիցներն են  ՀՀ վաստակավոր արտիստուհի, ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ու ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժա Սարգսյանը:

 

Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում, նշեց, որ տպավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպման բարձր մակարդակով. «2015թ-ի ապրիլի 24-ի օրվա նկատմամբ սպասողականությունը դեռ վաղուց էր սկսվել, ամեն բան նախապես պլանավորված էր և սպասվածի պես ամեն բան շատ լավ իրականացավ՝ սկսած նախագահի ելույթներից, մինչև կարճ ու չձանձրացնող համերգները: Սերժ Թանկյանի համերգին ներկա էին իմ երկու տղաները, ես էլ հետևում էի հեռուստացույցով:

 

Սկզբում կար մտայնություն, թե ինչպես այդ օրը կարելի է լսել ռոք, բայց ես կարծում եմ, որ այդ օրը հենց ռոք պետք է լսեինք, քանի որ ռոքն իր մեջ հեղափոխություն ունի, այն բողոք էր և ուղղված էր աշխարհի անտարբեր մասին: Ֆանտաստիկ էր նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համաշխարհային «Վերածնունդ» համերգ-ակցիան, որտեղ ես ներկա էի: Ամեն բան, իսկապես, հրաշալի էր կազմակերպված»,- նշեց երգչուհին:

 

Շարունակությունը՝ այստեղ: