Օրերս Ջասթին Բիբերը ներկայացրել է իր նոր երգը' “Nothing like us”: Երկրպագուները միանգամից հասկացան, որ Բիբերը երգում է Սելենա Գոմեսի մասին: Ինչպես պարզվել է, զույգն իսկապես բաժանվել է:

Ոչինչ երբեք չի կարող փոխարինել քեզ

Ոչինչ չի առաջացնի այնպիսի զգացմունքներ, որոնք քո հանդեպ էի զգում

Դու գիտես, ոչ ոք չկա, ում ես կարող եմ դիմել

Եվ մենք երբեք չենք կարողանա այդպիսի անկեղծ սեր գտնել:

Բիբերի նոր երգն այսպիսի հուզիչ բառեր ունի: Երգիչը խոստովանում է' իր համար հիմա շատ դժվար է:

“Տվյալ պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից չեմ: Ես փորձում եմ հաղթահարել այս ամենը: Ես մոտ ընկերներ ունեմ, ովքեր աջակցում ու քաջալերում են ինձ: Այնքան շատ բամբասանքներ են պտտվում: Մարդիկ ասում են, որ ես ամեն օր զանգահարում եմ Սելենային, իսկ նա լսափողը չի վերցնում, հետևում եմ նրան.. Դրանք սուտ պատմություններ են: Ես ոչնչի համար չեմ զղջում: Ես ապրում ու սովորում եմ: Մայրս ասում է, որ պետք է սովորել ծանր փորձի վրա: Ես այդպիսին եմ: Ես սովորում եմ ավելի ուժեղ ու լավը դառնալ:”

Մինչ Ջասթինը տառապում է, Սելենան ոչ մի կերպ չի մեկնաբանում իրենց բաժանումը: