Rolling Stone ամսագրի կայքն ուղիղ միացմամբ կհեռարձակի Երևանի Հանրապետության հրապարակում System of a Down ռոք խմբի համերգը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը:

 

«Rollingstone.com-ը վաղն ուղիղ միացմամբ կհեռարձակի Հայաստանում՝ Հանրապետության հրապարակում, System of a Down-ի համերգը»,- երեկ ուշ երեկոյան գրել է երաժիշտը:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա System of a Down ռոք խմբի համերգը, որն անցկացվում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Wake up the souls» խորագրով համերգային շրջագայության շրջանակում: