Երգիչ Նարեկ Բավեյանը երեկ նշել է ծննդյան 32 ամյակը: Այս առիթով երգիչը բազում շնորհավորանքներ, մաղթանքներ է ստացել, սակայն առանձնապես չի նշել տոնը: «Կեսգիշերին աշխատանքի էի. Երբ ուզում էի տուն գնալ, մեկ էլ կինս ներս մտավ տորթով, շամպայնով: Նրան էին միացել նաև գործընկերներս ու թաքուն անակնկալ էին պատրաստել ինձ համար»,-ասաց երգիչը՝ հավելելով, որ հենց այնտեղ էլ նշել է ծնունդը:
Նարեկը խոստովանեց, որ առհասարակ չի սիրում նշել ծննդյան տոները և 32 տարիների ընթացքում մի քանի անգամ է խնջույք կազմակերպել այդ առիթով: «Այդ օրը միայն թեթևակի ուրախություն կա, որ ծնվել եմ»,-անկեղծացավ Նարեկը:32-ամյա երգիչը չցանկացավ բացահայտել կնոջ նվերը: Իսկ տորթի մոմերը փչելիս՝ Նարեկը ընտանիքի համալրման հետ կապված երազանք է պահել: Ի դեպ, երգչին այս տարի բոլորը հենց բալիկ են ցանկացել: Իսկ Նարեկի համար տարբերություն չկա՝ առաջնեկն աղջիկ կլինի, թե տղա: «Կարևորը պապա դառնամ»,-ասաց նա:
ESem.am-ը շնորհավորում է երգչին ու երազանքի իրականացում մաղթում:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը