«Աստղային պատերազմների» յոթերորդ Էպիզոդի թրեյլերը սոցիալական ցանցերում հարուցել Է ֆանտաստիկ կինոսագայի երկրպագուների հիացական արձագանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակը նախ ներկայացվել Է կինոնկարի պաշտոնական կայքում, ինչից հետո արագորեն տարածվել Է մյուս ինտերնետ-ռեսուրսներում: Դատելով արձագանքներից՝ հանդիսականների վրա ամենամեծ տպավորությունը գործել Է երկուրոպեանոց տեսածանուցման վերջնամասը, որտեղ հայտնվել են Հան Սոլոն (Հարիսոն Ֆորդի ծերացած հերոսը) և նրա հավատարիմ ընկերը՝ Չուբական (Չուի), որոնք հայտնի են կինոտիեզերքի 4-րդ – 6-րդ Էպիզոդներից:
«Նոր թիզերի ցուցադրությունից հետո ոմանք ծնկի են իջել: Առանց կատակի»,- Twitter-ում հայտնել Է Hollywood Reporter-ի լրագրող Բորիս Քիտը, որը Կալիֆոռնիայում ներկա Է եղել հոլովակի պրեմիերային:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, «Աստղային պատերազմներ: Էպիզոդ VII. Ուժի զարթոնքը» կինոնկարն Էկրան կբարձրանա 2015 թվականի դեկտեմբերին: Յոթերորդ մասի գործողությունը կծավալվի վեցերորդ մասի իրադարձություններից 30 տարի անց: