Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց վերջերս ԱՄՆ-ում կայացած «Ֆուլ Հաուս» սիտքոմի համերգային ներկայացման մասին:

 

«Պետք է ասեմ, որ ինչպես «Ֆուլ Հաուս» սիտքոմը սկսելուց, այնպես էլ Միացյալ Նահանգներում նախատեսվելիք համերգային ներկայացումից առաջ արձագանքները գերազանցեցին մեր սպասելիքները: Նմանատիպ համերգային ներկայացումներ բազմիցս ենք ունեցել տարբեր ծրագրերով, բայց «Ֆուլ Հաուս»-ի ներկայացումը իսկապես տարբերվեց մյուսներից, քանի որ եթե առաջ համերգից հետո շատ մարդիկ կարող էին մնալ, որպեսզի նկարվեին և շփվեին դերասանների հետ, ապա այս անգամ համերգից հետո ողջ դահլիճը չհեռացավ, ավելին, ներկա 2000 հոգուն ավելացան ևս 500-ը, ովքեր մեծ ոգևորությամբ ուզում էին շփվել և նկարվել «Ֆուլ Հաուս»-ի անձնակազմի հետ»,- պատմեց Գրիգորն ու հավելեց, որ «Ֆուլ Հաուս»-ի գրեթե բոլոր դերասանների համար համերգային ներկայացման նման ձևաչափը նորություն էր, որը, նրանք, իր խոսքերով, հրաշալի իրականացրին:

 

Շարունակությունը` այստեղ: