Life.panorama.am-ը  զրուցել է «Միսս Հայաստան 2003» եւ «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հետ: Մեզ հետ զրույցում Լուսինեն պատմեց դստեր՝ Արիանայի մասին ու նաեւ բոլոր մայրիկների հետ կիսվեց գեղեցկությունը պահպանելու իր տարբերակով:

 

Գեղեցկուհին նախ նշեց, որ հետծննդաբերական դեպրեսիա նա չի ապրել. «Ինձ մոտ որպես այդպիսին հետծննդաբերական դեպրեսիա չեղավ, միայն կար փոքրիկ վախեր, որոնք այդ անսահման երջանկության մեջ էլ ավելի փոքր էին թվում: Բալիկի ծնունդից հետո պարզապես սկսում ես այլ կերպ նայել ամեն ինչին, հասկանում ես, որ որեւէ բան անելիս, չես մտածում, որ քեզ հարմար լինի, այլ միայն նրա մասին ես մտածում, որ ամեն բան նրա սրտով լինի. երեխայից հետո կյանքը գլխիվայր է շրջվում»,- նշեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: