1999թ-ին «Զինվոր ես» երգով հայտնի դարձած երգչուհի, դերասանուհի եւ «Տեա-ջազ» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Մայա Մարգարյանը այսօր Life.panorama.am-ի զրուցկիցն է: Շուրջ հինգ տարի է Մայան ապրում է Ֆրանսիայում, այսօր նա ունի իր գեղեցիկ ընտանիքն ու իր սիրելի գործով է զբաղվում նաեւ հայրենիքից հեռու:

 

Երգչուհու հավաստմամբ՝ ի տարբերություն ստեղծված կարծիքի, նա ստեղծագործական դադար տվել է միայն որդու ծնունդից հետո. «2011-ին ընտանիք կազմեցի, ծնվեց տղաս, ու ես հարգելի դադար տվեցի իմ գործունեությանը, իսկ այն, որ թվում էր լռություն, իրականում այդ ընթացքում ես ոչ պակաս եռանդով աշխատել եմ, ուղղակի աշխատանքս միտված է եղել իմ պարի դպրոցին, բեմադրել եմ մի շարք պարային համարներ, նկարահանվել հեռուստասերիալներում ու աշխատել ակումբներում: Ի տարբերություն շատ երեւացող երգչուհների՝ իմ աշխատանքը ավելի ծավալուն է եղել»,- շնշտեց Մայան:

 

Շարունակությունը` այստեղ: