Հոլիվուդյան աստղային զույգ 39-ամյա Անժելինա Ջոլին և 51-ամյա Բրեդ Փիթը, ովքեր դաստիարակում են վեց երեխաների, որոշել են որդեգրել յոթերորդ երեխային: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, նրանք որոշել են որդեգրել սիրիացի փոքրիկ աղջկա:

 

Փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Աստղային զույգը վաղուց ցանկություն ուներ Սիրիայից երեխա որդեգրել, սակայն Ջոլիի վիրահատության պատճառով գործընթացը հետաձգվել էր:

 

Սիրիական հակամարտության ընթացքում 2012թ. ի վեր Ջոլին Սիրիա այցելել է 6 անգամ, այդ թվում՝ որպես ՄԱԿ-ի ներկայացուցիչ այցելել է փախստականների ճամբար:

 

Զույգի վեց երեխաներն են՝ 13-ամյա Մեդդոկսը, 11-ամյա Պասկը, 10-ամյա Զահարը, 8-ամյա Շայլոն և 6-ամյա երկվորյակներ Վիվիենը և Նոկսը: