Հաղորդավարուհի Թինա Կանդելակին նույնպես անդրադարձ է կատարել Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին: Նա  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Անչափ հիանալի մտահղացում է: Կարծում եմ, որ Քիմ Քարդաշյանի այցը հայրենի երկիր շատ ճիշտ քայլ է: Ինչ-որ տեղ ես սա նաև համարում եմ տարածաշրջանային բրենդինգ և PR՝ անդրադառնալով իր արմատներին Քիմը փոփ-մշակույթի միջոցով Հայաստանը կներկայացնի ողջ աշխարհին»: