ԱՄՆ-ի առավել հանրաճանաչ երգերից մեկի՝ Դոն Մակլինի American Pie-ի տասնվեցԷջանոց սեւագիրը հանվել Է աճուրդի: Աճուրդի կազմակերպիչները հուսով են դրա դիմաց ստանալ առնվազն 1,5 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
1971 թվականին երգի հնչելու պահից ի վեր հազարավոր երկրպագուներ են գլուխ ջարդել դրա յուրաքանչյուր տողի իմաստի վրա՝ անզիջում վիճելով դրանում առկա փոխաբերությունների շուրջ:
Մակլինն ինքը հեգնաբար նշել Է, որ երգը նշանակում Է լոկ այն, որ ինքն այլեւս չպետք Է աշխատի:
American Pie-ը երգել Է Մադոննան, իսկ նշանավոր ծաղրերգու «Տարօրինակ Էլ» Յանկովիչը երգը նորից Է գրել The Saga Begins-ում եւ դրա գործողությունը փոխադրել «Աստղային պատերազմների» տիեզերք: