Ջասթին Բիբերի ներկայացուցիչը ժխտել է վերջերս համց,անցում տարածված այն նորությունը, թե 18 ամյա աստղը ձեռք է տվել իր երկրպագուհիներից մեկի կրծքերին:
Նա նշել է, որ նման բան տեղի չի ունեցել, երգիչը պարզապես հրել է նրան իրենից:
Բիբերը անձամբ այս կապակցությամբ դեռևս ոչինչ չի ասել, սակայն իր Twitter-ի էջում նշել է, որ վերջերս ամենուր կրծքեր են իր ձեռքի տակ ընկնում:
Վերջերս մի կին իր Twitter-ի էջում տեղադրել էր իր և Բիբերի նկարը, որտեղ նշված էր «Ծիծաղելի է, կարծես Ջասթինը դիպչում է իմ կրծքին»
Դեռևս պարզ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն աղջիկը նշել էր, որ ինքը և Ջասթինը գիտեն, թե իրականում ինչ է կատարվել, իսկ մյուսների կարծիքը իրեն չի հետաքրքրում: