Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատգեղ կինը՝ 67-ամյա Էնն Վուդսը:
Նա 28 անգամ արժանացել է «Աշխարհի ամենատգեղ կին» տիտղոսին:
Էնն Վուդսը մահացել է նախորդ շաբաթվա վերջին, սակայն տեղեկությունն այդ մասին հրապարակվել է այժմ:
Վուդսը Մեծ Բրիտանիայում և դրա սահմաններից դուրս հայտնի էր World Gurning առաջնությանը մասնակցելու շնորհիվ:
Առաջին անգամ նա աշխարհի ամենատգեղ կին կոչմանն արժանացել է 1977 թվականին բրիտանական Էգրեմոնտե քաղաքում, իսկ վերջին անգամ' 2010-ին: Հատկանշական է, որ Վուդսը 5 անգամ հայտնվել է երկրորդ տեղում: