«Ֆուլ հաուսի» նոր հերոսուհին՝ Եվային մարմնավորող Լիլիթ Հարոյանը, 24 տարեկան է։ Հեռուստադիտողները նրան կհիշեն «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» առավոտյան ծրագրից, որը նա վարել է 4 ամիս։ BlogNews.am-ը հետաքրքիր զրույց ու ֆոտոշարք է ունեցել Լիլիթի հետ։

Սկսնակ դերասանուհին պատմեց, որ եթերում հայտնվելը հանկարծակի է ստացվել։ «Հաղորդավար Լյով Բադալյանն իմ մանկության ընկերն է և որպես մոդել՝ ինձ հյուր էր կանչել։ Դրանից հետո 2 հեռուստաընկերությունից առաջարկ ստացա, սակայն մերժեցի, քանի որ պետք է մեկնեի ԱՄՆ։ Երբ վերադարձա, առավոտյան ծրագրի հաղորդավարուհին բալիկի էր սպասում, և Լյովն ինձ կանչեց փորձնական նկարահանման։ «Պիլոտը» դուր եկավ տնօրենին, ու ասաց, որ հաջորդ օրվանից պետք է մտնեմ եթեր։ Ստացվեց, որ ես առանց փորձի միանգամից մտա ուղիղ եթեր»,- պատմեց Լիլիթը ու հավելեց, որ ավելի ուշ բոլորովին մենակ է մնացել եթերում և ամբողջ «ծանրությունն» իր ուսերին է տարել։

 

4 ամիս «Բարի լույսը» վարելուց հետո Լիլիթը կրկին մեկնել է ԱՄՆ։ Նա նշեց, որ առաջարկ էր ստացել նկարահանվելու «Ֆուլ հաուս» նախագծի առաջին եթերաշրջանում, սակայն մերժել է զբաղվածության և հերթական անգամ ԱՄՆ մեկնելու պատճառով։ Նրա խոսքով՝ երկրորդ եթերաշրջանի առաջարկն ընդունել է՝ հաշվի առնելով նաև դրական արձագանքները, որ ունեցել է նախագիծը։

 

Շարունակությունը` այստեղ: