Երգչուհի Լայանան, ով մայրացել է ընդամենը 13 օր առաջ, արդեն ամբողջովին տիրապետում է փոքրիկին խնամելու նրբություններին. նորաթուխ մայրիկը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև փոքրիկը համեմատաբար խելոք է և գիշերները հանգիստ է քնում, բայց ինքն այնքան ուշադիր մայրիկ է, որ գրեթե անքուն է անցկացնում ողջ գիշեր. «Իրականում, փոքրիկին խնամելն անչափ պատասխանատու պարտականություն է:


Ես այդպես եմ վերաբերել դեռ հղիության ընթացքից, իսկ երբ ծնվեց, պատասխանատվությունս բազմապատկվեց: Պետք է լինես ծայրահեղ զգոն, հանգիստ, ուրախ, սիրով, երեխային շրջապատես դրական էմոցիաներով: Դուստրս մեր տան ուրախությունն է, արթնանում ու քնում ենք իրենով, իսկական երջանկություն է»:


Շարունակությունը` այստեղ: