Համացանցային հիթ-շքերթ Դինա Ակոպովնայի հետ. ահա այսպես է կոչվում փետրվարի 14-ին մեկնարկած առաջին համացանցային հիթ-շքերթը, որի  եզրափակումը տեղի կունենա մայիսի 15-ին՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում կայանալիք Արարատ մրցանակաբաշխությամբ: Միջոցառման պրոդյուսերն է Ալեն Սիմոնյանը:

 

«Այժմ sms քվեարկության միջոցով ընտրվում են լավագույնները: Արդեն իսկ ունենք հաղթող երգ, տեսահոլովակ, երգիչ և երգչուհի: Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս, երկու-երեք հայտնի անուններով չենք եզրափակվում: Բոլորի տեսահոլովակները անխտիր ցուցադրում ենք, ոչ մի  «սև ցուցակ»  չունենք, թող հաղթեն լավագույնները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դինան:

 

Գուցե շատերին զարմացնեն այն անունները, որոնք հայտնվել են առաջատարների ցուցակում, նաև նրանք, որոնք դուրս են մնացել՝ ունենալով ընդամենը 0 միավոր. «Ասեմ, որ ամենաակտիվ քվեարկողները Ջուսի ֆանատներն են: Հրաշալի են աշխատում նաև Անգելինա Գասպարյանի երկրպագուները: Երաժիշտ Եղիշե Գասպարյանը, մեկ ամսից ավելի է, շքերթում է, եթե այսպես շարունակվի՝ 1-ին տեղում կհայտնվի: Ցավով պետք է նշեմ, բայց առաջին իսկ շաբաթից դուրս են մնացել Արամ MP3-ի, Հայկոյի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակները, Միհրան Ծառուկյանի տեսահոլովակը երկու շաբաթվա մեջ ընդամենը 10 SMS է ստացել»:

 

Շարունակությունը` այստեղ: