Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը հիվանդանոցից դուրս Է եկել այն բանից երեք շաբաթ անց, երբ նրա կառավարած թեթեւշարժիչավոր ինքնաթիռն աղետի Էր ենթարկվել գոլֆի դաշտում:
Վթարից հետո 72-ամյա դերասանին տեղափոխել Էին Կալիֆոռնիայի UCLA բժշկական կենտրոն: Բուժզննումը նրա մոտ հայտնաբերել Էր գլխի վերք, ջարդված կոնքոսկր եւ կոճ, բայց հաղորդվել Էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մինչդեռ մարտի 28-ին դերասանին Լոս Անջելեսում տեսել են ղեկի առաջ, հաղորդել Է People հանդեսը:
Հրատարակության աղբյուրի տվյալներով՝ այժմ Ֆորդը «վերականգնվում Է ընտանեկան հանգստի պայմաններում»: Բժիշկները նրան նշանակել են բուժում, որը բաղկացած Է վարժություններից:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ֆորդը կխաղա «Սայրի վրայով վազողը» ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: