Երգչուհի Սոնա Ռուբենյանը առաջիկայում նոր տեսահոլովակ կնկարահանի Եղեռնի 100-ամյակին նվիրված հեղինակային երգի հիման վրա: ESem.am-ը բլից հարցազրույց է ունեցել երգչուհու հետ՝ հետադարձ հայացք նետելով նրա անցած ճանապարհին:
- Ինչպե՞ս կբնութագրես երգացանկդ:
- Իմ երգացանկում իմ հոգու երգերն են:
- Ո՞րն է նախընտրածդ երաժշտական ոճը:
- Շատ են, որովհետև յուրաքանաչյուր երաժշտական ոճ ունի իր հետաքրքրությունը: Երևի կառանձնացնեմ սոուլ, ջազ, դասական ժանրերը:
- Ո՞րն է եղել առաջին երգդ:
- Դեռ մանկապարտեզում երգել եմ «Կիլիկիան», իսկ ինձ համար գրված առաջին երգը եղել է «Հեքիաթը», որն Արսեն Գրիգորյանը գրեց ԱՄՆ-ում և նվիրեց ինձ:
- Ե՞րբ է եղել առաջին բեմելդ:
- 5 տարեկանում՝ Երգի պետական թատրոնի ավարտական համերգի ժամանակ:
- Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:
- «Աշնան սերենադը», որը համարում եմ նաև հաղթաթուղթ: Ունեմ նաև 2 երգ, որոնք շատ եմ սիրում, սակայն դեռ չեմ ներկայացրել լսարանին:
- Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:
- Կուռքեր չունեմ, սակայն կան երգիչներ, որոնց շատ եմ սիրում՝ Սթինգ, Չակա Խան:
- Կա՞ երգիչ, ում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:
- Սթինգ:
- Կա՞ միջազգային հիթ, որը շատ ես ցանկանում կատարել:
- Փոքր ժամանակվանից շատ էի ցնականում երգել «Song For You»-ն, որը միշտ տանն եմ երգել: Վերջերս մի հաղորդման ժամանակ երգեցի:
- Ո՞րն է եղել ստացածդ առաջին մրցանակը:
- 2003 թվականին «Կռունկ» փառատոնի ժամանակ ստացածս մրցանակը: Ես առաջինն եմ համարում նաև «Հայ սուպերսթարի» մրցանակը, քանի որ ավելի մեծ հաղթանակ էր:
- Իսկ ամենաթա՞նկ մրցանակդ:
- Այս շրջանում՝ «Նոր ալիքի» մրցանակը: Կարծում եմ՝ այն վերջինը չի լինի:)
- Այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ ո՞րն է եղել:
- «Հայ սուպերսթարին» մասնակցելն ու հաղթելը:
- Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատն ո՞վ է:
- Շատ են այդպիսի մարդիկ: Խորհրդատու կարող եմ համարել Արթուր Գրիգորյանին, ով միշտ կողքիս է լինում:
- Քանի՞ տարի ես բեմում:
- 5 տարեկանից երգել եմ, մասնակցել համերգների, բայց համարում եմ, որ հիմնական գործունեությունս սկսվել է «Հայ սուպերսթարից» հետո:
- Ո՞վ է քո հայտնի ընկերը շոու բիզնեսից:
- Ընկերներս շատ են, կնշեմ Էրիկին:
- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Հայտնիությունը և՛ լավ է, և՛ վատ: Լավ է, քանի որ քեզ ճանաչում են, սիրում, փողոցում մոտենում են, լավ խոսքեր ասում, շատ լավ բաներ ես կարդում քո մասին, ստեղծագործական աշխատանքներդ էլ ավելի մասսայական են դառնում: Եթե հայտնի չլինեի, կարող էի միայն մեր տանը ներկայացնել երգերս:)
Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում:
-Մինչև Ապրլի 24-ը կներկայացնեմ նոր երգ՝ նվիրված Եղեռնի 100-ամյակին: Այդ ստեղծագործության հեղինակը ես եմ: Մեկ այլ երգ էլ ունեմ, որն արդեն պատրաստ է, սակայն ավելի ուշ կներկայացնեմ:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը