Շարունակելով ներկայացնել տարբեր տարիներին «Միսս Հայաստան» տիտղոսին արժանացած հայուհիներին` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Քրիստինա Բաբայանի հետ, ով գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթում հաղթել է ուղիղ 15 տարի առաջ, սակայն չցանկանալով մոդելի կարիերա կերտել, իրականացրել է մանկության երազանքը: 


«Թեև չշարունակեցի մոդելային աշխատանքը, բայց մասնագիտությունս կապված է  գեղեցկության հետ. մաշկաբան-կոսմետոլոգ եմ, փորձում եմ ավելի գեղեցկացնել մեր աղջիկներին ու կանանց և հաճույք եմ ստանում դրանից»,-տեղեկացրել է նա` հավելելով, որ ղեկավարում է սպա-կենտրոն:


Քրիստինան պատմել է, որ դեռ չորս տարեկանից ցանկացել է բժշկուհի դառնալ, իսկ մոդելինգին վերաբերվել է որպես հոբբի. «Հիշում եմ` բոլոր տիկնիկներիս ներարկումներ էի կատարում, երազում էի մեծանալ և մարդկանց բուժել: Ուրախ եմ, որ 15 տարի առաջ հաստատուն մնացի իմ որոշման հարցում և ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Եթե այդպես չվարվեի և ուսումս թողնեի երկրորդ պլանում, ապա լավ բժիշկ դառնալ չէի կարող»:  

 

 

"Միսս Հայաստան 2000" Քրիստինա Բաբայանը"Միսս Հայաստան 2000" Քրիստինա Բաբայանը

 

 "Միսս Հայաստան 2000" Քրիստինա Բաբայանը

 

Շարունակությունը` այստեղ: