Դերասանուհի Էմմա Ուոթսոնը գլխավորել է 2015 թվականի ամենանշանավոր կանանց վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է AskMen-ը: Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերի աստղը եւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը գերազանցել Է մրցակիցներին՝ ի դեմս մարզուհի Ռոնդի Ռոուզի եւ հեռուստադիվա Քիմ Քարդաշյանի, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:

 

Վարկանիշում տեղ են գտել 99 հայտնի կանայք, որոնք կինոինդուստրիայի, շոու-բիզնեսի, սպորտի, գիտության եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ են: Թոփ-թերթիկը տղամարդկանց համար նախատեսված ինտերնետ-պորտալի խմբագրության կողմից կազմվել Է ընթերցողների հարցումների եւ տարբեր ոլորտների փորձագետների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու ճանապարհով: Որպես հիմնական չափանիշ խմբագիրներն օգտագործել են «Ո՞ր կինն Է առավել մեծ ազդեցություն գործում մեր կյանքի վրա» հարցը:

 

Վարկանիշում Քարդաշյանին հաջորդում են՝ Թեյլոր Սվիֆթը (երգչուհի), Լինդսի Վոնը (մարզիկ, դահուկներ), Էլիզաբեթ Հոլմսը (Theranos ընկերության ղեկավար, աշխարհում իգական սեռի ամենաերիտասարդ միլիարդատերը), Բեյոնսեն (երգչուհի), Ամալ Քլունին (իրավապաշտպան), Ջենիֆեր Լոուրենսը (դերասանուհի), Սերենա ՈՒիլյամսը (թենիսիստուհի):

 

Վարկանիշին ավելի մանրամասն կարելի Է ծանոթանալ AskMen կայքում:

 

Ամենանշանավոր կանանց ցուցակը ինտերնետ-ռեսուրսի խմբագրության կողմից կազմվել Է առաջին անգամ: Ավելի վաղ AskMen-ն ամեն տարի պատրաստում Էր մոլորակի ամենացանկալի բնակչուհիների թոփ-թերթիկը: