Մեծ Բրիտանիայում միջին վիճակագրական 14-ամյա դեռահասն ավելի քան ութ ժամ անցկացնում է տարատեսակ էկրանների առջեւ, լինի դա շարժական հեռախոս, համակարգիչ կամ խաղային քոնսոլներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, այս եզրակացությանն են եկել հետազոտողները:

 

Childwise վերլուծական ընկերության հետազոտոււթյան հեղինակները դրա հետ մեկտեղ նշում են, որ դեռահասներն այդ տարիքում անհամեմատ ավելի քիչ են հեռուստացույց դիտում, քան նրանց նախորդները 20 տարի առաջ:

 

Ներկայում 14-ամյա դեռահասը հեռուստացույցի էկրանի առջեւ անցկացնում է 2,4 ժամից ոչ ավելի այն դեպքում, երբ 1995 թվականին հեռուստացույց դիտում էին 3,3 ժամ:

 

Ընդ որում` աղջիկները խաղային կցուրդների վրա ավելի քիչ ժամանակ են ծախսում, քան տղաները: