Իվետա Մուկուչյանի եւ Սերժոյի համագործակցության եւ «Արի, յար» տեսահոլովակի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Երգչուհու հետ նրա երեւանյան այցի ընթացքում զրուցել ենք նաեւ շրջագայությունների, պլանների մասին եւ թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը:
Ութ ամիս չէի եղել Հայաստանում: Այս ընթացքում իմ բենդի հետ շատ եմ ճանապարհորդել, մասնակցել բազմաթիվ համերգների եւ երեք օրից ավելի չեմ մնացել Գերմանիայում: Մինչեւ տարեվերջ բուռն ծրագրեր կան: Հայաստանում ուսումս եւ փորձն ինձ Եվրոպայում շատ կարճ ժամանակահատվածում մեծ բեմեր եւ պատվերներ պարգեւեց, շատերն ինձ հիշում են նաեւ «Voice of Germany» նախագծից: Վերջերս երկու ամսով մեկնեցի Հունաստան, որտեղ որպես հատուկ հյուր երգում էի «Volkswagen»-ի միջոցառումներին, այդպես էր նաեւ Վիեննայում տեղի ունեցած «Mercedes»-ի միջոցառմանը: Հիմա շրջապատված եմ շատ տաղանդավոր երաժիշտներով, որոնք ինձ սիրով ընդունեցին իրենց «ընտանիք» եւ աշխատում են ինձ հետ: Հայաստանում գուցե կասեն, թե Իվետան կորել է, բայց իրականում ես հիմա շատ ակտիվ եմ, պարզապես ժամանակ չեմ գտնում հաճախ այցելել հայրենիք:
Շարունակությունը` այստեղ: