The Walt Disney ընկերությունն սկսել Է պատմության մեջ ամենահասութաբեր մուլտիպլիկացիոն ֆիլմի՝ «Սառը սրտը» կինոնկարի արտադրությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության՝ Ռուսաստանի ստորաբաժանումում:
«Սան Ֆրանցիսկոյում բաժնետերերի հետ մարտի 12-ին կայացած հանդիպման ժամանակ The Walt Disney Company-ի նախագահ Բոբ Այգերը Walt Disney Animation Studios-ի եւ Pixar Animation Studios-ի ստեղծագործական տնօրեն Ջոն Լասետերի հետ համատեղ պաշտոնապես հայտարարել են «Սառը սիրտը» անիմացիոն ֆիլմի շարունակության արտադրությունն սկսելու մասին: Որպես ֆիլմի ռեժիսորներ կրկին հանդես կգան «Օսկար» մրցանակի դափնեկիրներ Ջենիֆեր Լին եւ Քրիս Բաքը, իսկ պրոդյուսեր՝ Փիտեր Դել Վեկոն»,- ասել են ընկերությունում:
«Սառը սիրտը» մուլտֆիլմը, 150 միլիոն դոլար բյուջեով, Էկրաններ Է բարձրացել 2013 թականին եւ ամբողջ աշխարհում հավաքել Է 1,3 միլիարդ դոլար: Մինչ այդ միակ անիմացիոն ֆիլմը որից դրամամուտքերը գերազանցել են մեկ միլիարդի նշագիծը, եղել Է «Խաղալիքների պատմության» երրորդ մասը:
Բացի դրամարկղային նվաճումներից, կինոժապավենը դարձել Է կինեմատոգրաֆիական խոշորագույն պարգեւների դափնեկիր, որոնց թվում են նաեւ երկու «Օսկար»-ները՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար եւ լավագույն երգի՝ "Let it go"-ի համար: