Թիմ Բերթոնը կդառնա Դամբո անունով թռչող փղիկի մասին պատմող ֆիլմի ռեժիսորը, որը նա նկարահանելու Է Disney-ի՝ 1941 թվականի մուլտֆիլմի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ֆիլմի սցենարիստ Է դարձել Էրեն Քրյուգերը, որը նախկինում աշխատել Է «Տրանսֆորմերները» բլոքբասթերի վրա: Նա արդեն գրել Է «Դամբո»-ի սցենարի առաջին տարբերակը, որը, Variety-ի տվյալներով, շատ Է հավանել Disney-ը:

 

Քրյուգերը ֆիլմի պրոդյուսերն Է Ջասթին Սփրինգերի հետ միասին, որն աշխատել Է «Գահ. Ժառանգություն» եւ «Օբլիվիոն» կինոնկարների վրա:

 

«Դամբո» ֆիլմում լինելու են մուլտիպլիկացիայի տարրեր: Կինոնկարի ռելիզի ամսաթիվը դեռեւս որոշված չԷ:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, «Դամբո»-ն Disney-ի առաջին ֆիլմը չԷ, որը հիմնված Է ավելի վաղ թողարկված մուլտֆիլմի վրա: Անցյալ շաբաթ վարձույթ Է մտել «Մոխրոտը» ֆիլմը, հաջորդ տարի կթողարկվեն «Ջունգլիների գիրքը» եւ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերը, իսկ 2017 թվականին՝ «Գեղեցկուհին եւ հրեշը»:

 

Բերթոնի՝ Էկրան բարձրացած վերջին ֆիլմը «Մեծ աչքեր»-ն Է՝ Էմի Ադամսի եւ Քրիստոֆ Վալցի մասնակցությամբ: Բերթոնի մյուս կինոնկարների թվում են՝ «Հարսնացուի դիակը», «Մեծ ձուկը», «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան», «Քնած հովիտը»: Ռեժիսորի ֆիլմերում հաճախ են նկարահանվում Ջոնի Դեփը եւ Հելենա Բոնեմ Քարթերը: