Այսօր երգիչ Գուրգեն Դաբաղյանը նշում է 27-ամյակը: Ծննդյան տոնի կապակցությամբ երգչի սոցցանցային էջը ողողված է շնորհավորանքներով: Նրա հավաստմամբ` հեռախոսազանգերի ու անակնկալների պակաս էլ չի ունեցել:

 

 

 «Օրս շատ լավ եմ սկսել: Առաջին շնորհավորանքն ու բարեմաղթնաքը երաժիշտ ընկերոջս՝ Էմանուելի կողմից է եղել»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Գուրգենը: Ըստ նրա՝ գրեթե բոլոր ընկերներն արդեն հասցրել են շնորհավորել ու իրենց նվերնեը փոխանցել երգիչ ընկերոջը:

 

«Արդեն շատ նվերներ եմ ստացել… ընկերներս միշտ յուրօրինակ նվերներ են պատրաստում, որոնց մասին կգերադասեմ լռել :)»,- նշեց նա:

 

Թե ի՞նչ երազանք է պահելու տոնական տորթի մոմերը փչելիս, Գուրգենը չցանկացավ բարձրաձայնել: «Թող երազանքս գաղտնի մնա, որ շուտ իրականանա :)»,- ավելացրեց 27-ամյա երգիչը:

 

 

ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գրեթե ամեն տարի ծննդյան տոնի կապակցությամբ մեծ խնջույքներ է կազմակերպում՝ հրավիրելով բոլոր ընկերներին: Այս տարի բացառություն անելով՝ Գուրգենը հրավիրել է միայն մտերիմ ընկերներին:

 

«Ես այսօր պետք է ԱՄՆ-ում լինեի, այնտեղ ծրագրած համերգներ ունեինք, բայց վիզայի հետ կապված խնդիրներ առաջացան, ու մեր համերգները հետաձգվեցին: Չգիտեի, որ Հայաստանում եմ լինելու, թե չէ ընկերական մեծ հավաքույթ կրկին կկազմակերպեի»,- նկատեց հայ երգի երբեմնի փոքրիկ իշխանը:

 

 

Հիշելով նաև իր նախկին տարեդարձերը՝ Գուրգենը պատմեց ամենաանմոռանալիի մասին. «Ամենահիշարժան ծնունդս անցկացրել եմ Հնդկաստանում: Շատ էկզոտիկ տարեդարձ էր՝ փղերի ընկերակցությամբ :) Անցյալ տարի էլ շատ լավ անցավ: Ես, Արամեն, Միհրան Ծառուկյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը Լոնդոնում լավ օր անցկացրինք, շրջեցինք քաղաքով, երեկոյան ռեստորան գնացինք ու լավ ուրախացանք»:

 

Շնորհավորեց Մերի Պողոսյանը