Շուտով հայկական արտադրության ֆիլմերի շարքին կավելանա եւս մեկը. ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը նկարահանում է «Հաջողակները» անվանումով նոր կինոնկար, որտեղ մարդկանց զանազան պատմությունները միահյուսվում են եւ դառնում գեղեցիկ պատմություն, իսկ հերոսները պետք է փորձեն բացել այդ պատմության խճճված քարկապերը:
BRAVO.am-ը զրուցել է ֆիլմի դերակատարներից Նազենի Հովհաննիսյանի հետ, ով պատմել է իր մարմնավորած կերպարի մասին. «Քառասունն արդեն բոլորած կին է, որը, սակայն, չի դադարում մնալ աղջնակ եւ երազել մեծ ու մաքուր սիրո մասին: Նա կին է, որ պատրաստ է քայլերի` հանուն ամուսնու եւ նրա հետ։ Կին, որը չի ուզում զոհել իր ընտանիքը` առաջնորդվելով հարմարավետ կոմֆորմիզմով, այլ առողջացնել այն, թեկուզ կորուստների գնով»:
Շարունակությունը` այստեղ: