Գեղեցկությունը զոհեր է պահանջում: Ճապոնացիների վերջին գյուտը հենց այդ մասին է վկայում:
Նրանց առաջարկած նորույթը' Hana Twin Nose-ը, հետաքրքիր հարմարանք է, որն ամրացվում է քթին և ժամանակի ընթացքում ուղղում այն:
Բավական է սեղմիչը քթի վրա պահել օրական 20 րոպե, և ուղիղ քիթը պատրաստ է: Երկու կողմից սեղմող պլաստմասե հարմարանքը ճնշում է գործադրում քթոսկրի վրա և շտկում թերությունները:
Սակայն սա միակ հետաքրքիր նորությունը չէ կանանց համար: Միևնույն ընկերությունն առաջարկում է նաև ժպիտի հետևանքով առաջացած կնճիռները շտկող և հարթեցնող պլաստմասե հարմարանք:
Այն ամբողջովին գրկում է գլուխը, իսկ այտերը թեթև սեղմող ագրեգատը վերացնում է ժպիտի հետևանքով առաջացած կնճիռները, որոնք ի հայտ են գալիս տարիքի հետ:
INFOmanka