Life.panprama.am-ի զրուցակիցն այսօր միշտ ժպտերես ու լավատես, կյանքով լեցուն ու անկեղծ Իրինա Դանիելյանն է, ով սիրում է կյանքի յուրաքանչյուր նվեր, ապրում ու վայելում է յուրաքանչյուր տարիք: Life.Panorama.am-ի հետ զրույցում կբացայայտենք կին, մայր, դերասանուհի և ընկեր Իրինային:
-Այժմ ինչ եք անում:
-Զբաղված եմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» հեռուստածրագրի շրջանակներում, նաև Կամերային թատրոնում երբեմն ներկայացումներ եմ խաղում:
-Կար մի շրջան, որ բավական ակտիվ բեմական գործունեություն էիք ծավալում, նաև էկրաններին Ձեզ
դերասանուհու կարգավիճակում էինք հանդիպում: Ներկայիս համեմատական պասիվությունն ինչի՞ հետ է
կապված:
-Պարզապես առաջարկներ չկան: Առաջարկների դեպքում միշտ էլ սիրով համաձայնում եմ: Անտրեպրիզային վերջին ներկայացումը Գրիշա Աղախանյանի և Լևոն Հարությունյանի հետ է եղել: Գրեթե երկու տարի խաղացինք այդ ներկայացումը: Չգիտեմ, արդյոք այն նորից կվերականգնե՞նք, թե՞ ոչ: Այժմ կա մի առաջարկ, որի մասին դեռևս փակագծեր չեմ բացի։
Շարունակությունը` այստեղ: