Զառա Սահակյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության նոր սիթքոմում, որի աշխատանքային վերնագիրն է «Կանայք»: «Վերնագրի մի քանի տարբերակներ կան, որոնք քննարկման փուլում են: Չեմ կարող փակագծերը շատ բացել: Կասեմ, որ «սիթքոմ»-ում հիմնականում կանայք են ընդգրկված:

 

Արտացոլում է կենցաղն ու իրականությունը. կանայք գտնվում են սկեսուր-մայրիկի տիրապետության տակ, տղամարդիկ դրսում աշխատում են, որ կարողանան ընտանիք պահել: Ես հարսներից մեկին եմ կերպարանավորելու, ով ունի բավականին հասուն երեխաներ: Տարիքով կնոջ դեր եմ խաղալու: Շատ հետաքրքիր կերպար է, բավական ինտրիգային իրավիճակներում է հայտնվում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Զառան:

 

Շարունակությունը` այստեղ: