Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Անդրանիկ Զաքարյանն է:

 

-Անդրանիկբավական ժամանակ էՁեզ էկրաններին չենք տեսնում:


-Նախ ասեմ, որ մեր մասնագիտությունը էկրաններից չի սկսվում, այլ սկսվում է թատրոնից: Յուրաքանչյուր դերասան պետք է առաջինը ծնունդ առնի թատրոնում, այնտեղ աշխատի:

 

-Բայց շատերը նախընտրում են ուսանողական նստարանից հայտնվել անմիջապես էկրաններին՝ նույնիսկ 

չմտածելով՝ հետագայում թատրոն ոտք դնելու մասին:

 

-Այ հենց այդտեղից էլ  «փչանում» է ամեն ինչ. երբ Թատերական ինստիտուտը չավարտած, դերասան չդարձած ՝ մտնում են սերիալների մեջ, հեռուստատեսություն : Դրանից վատանում է նաև սերիալների որակը:

 

-Եվ ոչ միայն սերիալներինաև հեռուստադիտողների ճաշակը:


-Համաձայն եմ: Հեռուստադիտողը սովորում է այն բանին, ինչ տեսնում է: Եթե հեռուստատեսությամբ բարձրորակ արվեստ մատուցեն, մարդկանց ճաշակն էլ կբարձրանա, հակառակ դեպքում, ուզի թե ոչ, ճաշակի անկում կունենա:

 

Շարունակությունը` այստեղ: