Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյին մերկացրել են 6,4 միլիոն դոլար գումարի հարկեր չվճարելու մեջ: ԱՄՆ-ի Հարկային ծառայությունն արդեն «Օսկարի» կրկնակի դափնեկրին ծանուցել է այն մասին, որ Նյու Յորքում նրա բնակարաններից մեկի վրա կարող է կալանք դրվել:
71-ամյա դերասանի ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ դե Նիրոն փետրվարի 26-ին մարել է պարտքը: Նրա խոսքով՝ համերկրային ծառայության աշխատակիցները ծանուցումն ուղարկել են հին հասցեով, որտեղ դերասանն արդեն որոշ ժամանակ չի ապրում:
«Եթե նրանք նամակն ուղարկեին անհրաժեշտ հասցեով, ապա այս հարցը շատ ավելի շուտ կլուծվեր»,- մեջբերում է The New York Daily News-ը դերասանի մամուլի քարտուղար Սթեն Ռոզենֆելդին: Նա նշել է, որ դե Նիրոն վճարագիրն ուղարկել է այն բանից անմիջապես հետո, երբ իմացել է իր ունեցած պարտքի մասին:
Հարկային ծառայությունում առայժմ այս տեղեկատվությունը չեն հավաստել:
Ռոբերտ դե Նիրոյի կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար: Դերասանը Tribeca Productions մեդիաընկերության եւ Tribeca կիոփառատոնի ստեղծողներից մեկն է, ռեստորանների ցանցի համասեփականատեր է, նա նաեւ անշարժ գույք ունի Լոս Անջելեսում եւ Լոնդոնում: