Հոլիվուդյան դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն դարձել Է կողոպտիչների զոհը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ պորտալին: «12 տարվա ստրկություն» ֆիլմում խաղացած դերի համար «Օսկարի» արժանացած դերասանուհուց գողացել են մարգարտով նախշակարված զգեստը:
Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Լոս Անջելեսի London West Hollywood հյուրանոցում: Ըստ CNN-ի տեղեկատվության՝ կողոպուտը կատարվել է փետրվարի 25-ին: Ոստիկանությունում կարծում են, որ կողոպտիչներն օգտվել են դերասանուհու բացակայությունից եւ ներթափանցել նրա համար: Իրավապահ մարմիններն արդեն ձեռնամուխ են եղել հյուրանոցի տեսահսկման խցիկների տեսագրությունների ուսումնասիրմանը:
Ինչպես նշվում է, քենիուհին այդ երեկոյան զգեստով է ընթացիկ տարվա փետրվարի 23-ին եկել ԱՄՆ-ի կինոակադեմիայի պարգեւների հանձնման արարողությանը: Զգեստի արժեքը գնահատվում է 150 հազար դոլար: