Իտալացի հանրաճանաչ դերասանուհի Օռնելա Մուտիի վրա ութամսյա բանտային կալանք եւ 600 եվրո տուգանք Է նստել այն բեմադրությանը չներկայանալը, որում նա պետք Է խաղար Պորդենոնե (Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիայի մարզ) քաղաքի Վերդիի թատրոնում: Նրան նման խիստ պատժի Է դատապարտել տեղի դատարանը, ճիշտ Է, տուժած կողմին թույլ տալով ճաղերի հետեւում գտնվելը փոխարինել 30 հազար եվրոյի վճարմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թատրոնի վարչակազմը դերասանուհու դեմ հայց Է ներկայացրել դատարան՝ նրան մերկացնելով կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնելու մեջ, ինչը նրան ազատել Է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին նոր բեմադրության մեջ խաղալու պարտականությունից: Այդ աշխատանքի համար նրա հոնորարը կազմել Է 25 հազար եվրո: Բայց հետո պարզ Է դարձել, որ նույն օրվա երեկոյան Մուտին ամերիկացի դերասան Քեւին Քոսթների հետ միասին եղել Է Սանկտ Պետերբուրգում կայացած բարեգործական ընթրիքի հյուրերի թվում:
Ներկայացվել են դրա տեսաապացույցները: Դատարանի վճիռը նույնիսկ ավելի խիստ Է եղել, քան դա պահանջում Էր մեղադրանքը: Դերասանուհին, որը հայտնի Է բազմաթիվ դերերով, այդ թվում՝ Ադրիանո Չելենտանոյի հետ դուետում, ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, ավելի վաղ Մուտին արդեն ենթարկվել Է Իտալիայի իրավապահ մարմինների հետապնդումներին, մասնավորապես, նրան կասկածում Էին հարկերը չվճարելու մեջ: