Չգիտես ինչու, մեզանից շատերը հակված են մտածել, որ նիհարելն ահռելի ջանքեր է մեզանից պահանջում: Այն մարդը, որը նիհարում է, միանգամից մեր աչքին հերոս է դառնում: Ինչպիսի կամքի ուժ, այլևս «թմբլո» չես լինի, կեցցես: Բայց նիհարելու գործընթացն այնքան էլ դժվար չի, ինչքան որ շատերին է թվում: Եթե նիհարելուն վերաբերվենք ինչպես հոբբիի, այն և հաճելի կլինի, և արդյունքն էլ գոհացուցիչ կլինի: Պետք է հստակ միայն կատարել այս 6 վարժությունները, և քո նպատակն օր օրի ավելի հասանելի կթվա: Կատարեք այս 6 գործողությունները, որոնք կապահովեն լավ արդյունք: Ահա թե ինչ է նշանակում իսկապես նիհարել:

 


Կանոն 1- Ճարպերի ճիշտ օգտագործում

Անհրաժեշտ է առողջ և կանոնակարգված սնունդ: Անհրաժեշտ է վիտամիններով հագեցած սնունդ՝ ձկնեղեն, ընկուզեղեն, ավոկադո, բուսական յուղ:

Կանոն 2 - Շատ քանակությամբ սպիտակուցներ 

Սպիտակուցները հիմք են հանդիսանում ձիգ մկաններ ունենալու համար: Օգտագործելով սպիտակուցներով հարուստ մթերք՝ Դուք ոչ միայն շուտ կհագենաք, այլ նաև Ձեզ ավելի առույգ կզգաք: Սպիտակուցներով այս դիետան ամենարագ արդյունքն է ապահովում:

Կանոն 3- Օրգանիզմի ինքնամաքրում

Մաքրեք օրգանիզմն ավելորդ նյութերից: Օգտագործեք ստամոքսը մաքրող դիետաներ՝ խմելով շատ քանակությամբ ջուր:

Կանոն 4 - Վիտամին D 

Ձեր սննդակարգում օգտագործեք ձկան յուղոտ տեսակներ, ձվի դեղնուց, բուսայուղ, կաթ, պանիր: Այս մթերքները պարունակում են D վիտամին, և շնորհիվ այս վիտամինի՝ Դուք ավելի արագ կնիհարեք, քանի որ այն նպաստում է օրգանիզմում ճարպերի արագ քայքայմանը: 

Կանոն 5- Ֆիզիկական վարժություններ

Նիհարելու և լավ կազմվածք պահպանելու համար անհրաժեշտ են ֆիզիկական վարժություններ կատարել: Քաշը պակասեցնելու համար կարելի է պարզապես ամեն առավոտ պարզ մարմնամարզություն կատարել, եթե ավելացնեք նաև դիետա, միանշանակ արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Դուք կարող եք ընտրել այն մարզաձևը, որը ավելի շատ եք հավանում՝ յոգան, վազքը կամ տնային նախավարժանքը: 

Կանոն 6-Թեյ

Խմեք թեյ, որը Դուք նախընտրում եք՝ կանաչ կամ սև: Թեյն ամեն դեպքում օգնում է օրգանիզմը մաքրել ավելորդ կիլոգրամներից: Այնպես որ, թեյը կօգնի Ձեզ շատ արագ նիհարել:

Այս կոմպլեքսը կօգնի Ձեզ պատկերացում կազմել նիհարելու մասին: Պետք է պարզապես նպատակ դնել Ձեր առջև և աշխատել: Եվ հիշեք, լավ արդյունք կապահովեք միայն այն ժամանակ, եթե այդ ամենն անեք սիրով և հաճույքով: Նիհարելը նույնպես կենսակերպ է, իսկ երբ արդյունքն ակնհայտ է, ուրախությունը սահման չի ունենում:


Աղբյուրը՝ INFOmanka