Բրիտանական Daily Mail պարբերականի կողմից հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի մասին պատմությունը հրապարակելուց հետո հայազգի աստղի անվան շուրջ լուրջ եռուզեռ է սկսվել Կարսի Քարաքալե գյուղում, որտեղից էլ սերում են հեռուստաաստղի նախնիների արմատները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Ohaber.com կայքը, Քարաքալեի բնակիչների մեծ մասը ոգևորված է «Քարդաշյանի համագյուղացին լինելու» փաստով:


500-ից ոչ ավելի բնակիչ ունեցող գյուղ այցելած լրագրողներին քարաքալեցիները ցույց են տվել հին հայկական, մեծամասամբ կիսաքանդ տները, որոնք, ըստ նրանց, կարող էին պատկանել Քարդաշյանների ընտանիքին: Այդ տներից մեկն էլ ներկայում ծառայում է որպես տարրական դպրոց: Այժմ հայկական հետքը պահպանած գյուղի բնակիչների մի մասը սկսել է պնդել, որ գյուղի տարրական դպրոցը վերանվանվի Քարդաշյանի անունով, սակայն մյուս մասը դեմ է արտահայտվում այդ գաղափարին` հաշվի առնելով աստղի անվան հետ կապված սկանդալները:

 

Այն բանից հետո, ինչ լրագրողը հայտնում է ներկաներին, որ այս տարի Քիմը կարող է այցելել Հայաստան, ներկաներից մեկը  հայտարարում է. «Ամոթ կլինի, եթե այնտեղ գնա ու այստեղ չգա»:

 

Քիմի անվան շուրջ ոգևորությունն այն աստիճանի է հասել գյուղում, որ ոչ միայն տեղի աղջիկները սկսել են «քարդաշյանական դիրքերով» նկարվել հայկական գերեզմանատանը գտնվող շիրմաքարերի և հայկական տների մոտ, այլ նաև ոմանք խոսում են «Կարսի Քաշար» տեսակի պանիրն անվանել «Կարս Քարդաշյան» կամ «Քարդաշյան Քաշար» անունով:

Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի նախնիները հրաշքով են փրկվել Հայոց ցեղասպանությունից եւ հայտնվել ԱՄՆ-ում:

Ամերիկյան Daily Mail թերթն անդրադարձ է կատարել Քարդաշյանի նախնիների պատմությանն ու ներկայացրել դեռեւս 

չհրապարակված փաստաթղթերթե ինչպես են Քարդաշյաները յուրահատուկ կերպով փախել առաջին աշխահամարտից եւ 

Հայոց ցեղասպանությունից:

Այդ ժամանակ Քարդաշյանները եղել են Քարդաշովս՝ ռուսական տարբերակով։ Ընտանիքը լքել է Արդահանի գավառի հայրենի 

Կարակալա գյուղը 19րդ դարի վերջին և ուղևորվել Գերմանիա։ Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշյանը լքել է Կարակալան 1913թ.։ 

Նա Գերմանիայից տեղափոխվել է Ամերիկա և սկսել նոր կյանք։