Իտալացի ոստիկանները Շվեյցարիայում հայտնաբերել են դիմանկար, որը հավանաբար պատկանում է Լոենարդո դա Վինչիի վրձնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, քննիչները ենթադրում են, որ այն Իզաբելլա Դեսթեյի հայտնի դիմանկարն է, որն ստեղծվել էր XVI դարի առաջին տասնմյակներում:
Շվեյցարական Լուգանո քաղաքում Լեոնարդո Դա Վինչիի ենթադրաբար վրձնին պատկանող դիմանկարը հայտնաբերել են Իտալիայի ֆինանսական ոստիկանության գործակալների և Իտալիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կարաբինիերների կողմից:
Ինչպես հաղրդում է հանրապետության քննչական ծառայությունը՝ «մեծն վարպետի անգին ստեղծագործությունը» անհետացել էր ավելին քան մեկ դար առաջ և ապօրինի դուրս էր բերվել արտերկիր: