Պատանի դերասան, հաղորդավար Արեգ Գալոյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:)
14-ամյակի կապակցությամբ ամենամեծ անակնկալն Արեգին մատուցել են նախապես: Դեռևս Ամանորին Արեգը ESem.am-ին ասել էր, որ Ձմեռ պապիկից ակնկալում է նվեր ստանալ ակուստիկ կիթառ:) «Շատ էի ուզում այն ակուստիկ կիթառը, որը Նոր տարում չստացա… Երեկ գնացի հայրիկիս տուն, մտա ներս ու կիթառի ձայն լսեցի… տեսնեմ այն է, ինչ ես ուզում էի: Վերջապես երազանքս իրականացավ:)»,- ոգևորությամբ ասաց դերասանը:
Արդեն կեսգիշերին Արեգին առաջինը շնորհավորել է մտերիմ ընկերը: Վերջերս «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում ներկայացած դերասանը մեզ հետ զրույցի պահին սպասում էր ընկերներին: «Նրանք արդեն ճանապարհին են, ֆիլմեր եմ քաշել, որպեսզի դիտենք, խաղեր խաղանք, մայրիկս էլ արագ-արագ սեղան է պատրաստում, քիչ առաջ տորթը բերեց…»,- նշեց Արեգն ու հավելեց, որ շատ հյուրեր չի ունենալու:
«Չեմ սիրում, երբ ձևականություն է լինում. ես ունեմ շատ ընկերներ, բայց նրանցից ընդամենը մի քանիսի հետ եմ մոտ: Կարծում եմ՝ ավելի ճիշտ է, երբ դու մոտ ընկերներիիդ հետո լիարժեք ուրախանում ես, քան եթե շատ մարդ ես հրավիրում, բայց այդքան էլ չես ուրախանում»,- ընդգծեց 14-ամա դերասանը:
Արեգի խոսքով՝ շատ սիրում իր տարեդարձի օրը, քանի որ այն յուրահատուկ է: Պատանի հաղորդավարը տորթի մոմերը փչելիս պարտադիր երազանք է պահում: «Դրանք անպայման իրականանում են, ակուստիկ կիթառս վկա:) Երազում եմ, այն, ինչն այդ պահին առաջինն է գալիս մտքիս, կարծում եմ՝ ամենահետաքրքիրը հենց դա է»,- նկատեց նա:
Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը՝ Արեգն ասաց, որ շուտով կրկին ներկայանալու է որպես հաղորդավար, սակայն այլ մանրամասներ հայտնել առայժմ չի կարող:)
Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը