Համացանցում հայտնվել է երգչուհի Շակիրայի և Ժերար Պիկեի նորածին որդու՝ Սաշայի լուսանկարը: Լուսանկարը հրապարակվել է աստղային ծնողների բարեգործական կայքում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագծի շրջանակներում: Մինչ երեխայի լույս աշխարհ գալը Շակիրան և Պիկեն, ի պատիվ նրա, ստեղծել են բարեգործական նախագիծ՝ World Baby Shower անունով՝ աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Ծրագրի շրջանակներում ցանկացողները կարող են գումար նվիրաբերել ողջ աշխարհի կարիքավոր երեխաների համար:


Նմանատիպ ակցիա նրանք կազմակերպում են երկրորդ անգամ: Առաջին անգամ նրանք ակցիա էին կազմարեպել 2013թ.-ին՝ իրենց առաջնեկի՝ Միլանի լույս աշխարհ գալու կապակցությամբ: Նախագծի արդյունքում` մոտ 80 հազար երեխաներ բուժական սնունդ և պատվաստանյութ էին ստացել:

 

Ավելի վաղ պապարացիները լուսանկարել էին Շակիրային հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ: