Դերասան Միքայել Պողոսյանը նոր գեղարվեստական  ֆիլմ է պատրաստում՝  նվիրված ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանին: Ֆիլմի հիմքում ընկած կլինի ֆոտոլրագրողի անձը, նրա կյանքն ու ապրած ուղին: Ի դեպ, դերասանը ֆիլմում կերպարանավորելու է գլխավոր հերոսին՝ Ռ. Մանգասարյանին:

 

«Ռուբեն Մանգասարյանն այս կյանքից հեռացավ 6 տարի առաջ: Նրա մասին ֆիլմ նկարահանելու մտահղացումը իմն է և նրա եղբորինը՝ Տիգրան Մանգասարյանինը: Ես գաղափարը տվեցի, իսկ Տիգրանը նախնական սցենարը գրեց: Այժմ գործի երկրորդ փուլում ենք, սցենարն ենք վերջնական տեսքի բերում: Խաղարկային, ասելիքով հարուստ ֆիլմ կլինի»,-Life.Panorama.am-ին տեղեկացրեց Միքայել Պողոսյանը:

 

Շարունակությունը` այստեղ: