Երգչուհի Շակիրան նորածին որդու հետ դուրս է գրվել հիվանդանոցից:


Համացանցում տարածվել են հիվանդանոցից դուրս գալու պահին արված լուսանկարները, երբ Շակիրա-Պիկե զույգը սպիտակ մեքենայով ուղևորվել է տուն: Նրանք որոշել են տուն վերադառնալ իրենց երկուսի ծննդյանը օրը: Փետրվարի 2-ին լրացել է երգչուհի Շակիրայի 38, իսկ Ժերար Պիկեի 28-ամյակները:


Զույգի երկրորդ որդին՝ Սաշա Պիկե Մեբարաքը, ծնվել է հունվարի 29-ին: Ծնվելուց հետո երգչուհին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է. «Մենք երջանիկ ենք հայտարարելու Սաշա Պիկե Մեբարաքի ծնվելու մասին, ով ծնվել է Բարսելոնայում հունվարի 29-ին»: