Բիլ Գեյթսն առաջին տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենասիրված մարդկանց վարկանիշում, որը փետրվարի 2-ին հրապարակվել Է YouGov միջազգային հետազոտական ընկերության կողմից: Առաջին եռյակում տեղ են գտել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը: Վարկանիշի չորրորդ տեղն զբաղեցրել Է դերասան Ջեկի Չանը: Նրան հաջորդում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Դալայ լաման, Alibaba կորպորացիայի հիմնադիր Ջեկ Ման, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը եւ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենասիրված մարդկանց վարկանիշում զբաղեցրել Է տասնմեկերորդ տեղը:
Կանանց առաջատար Է դարձել Անջելինա Ջոլին: Երկրորդ տեղն ստացել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը: Երրորդ դիրքում հայտնվել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Կանանց ցուցակում տեղ են գտել նաեւ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Միշել Օբաման, երգչուհի Սելին Դիոնը, ինչպես նաեւ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, Բիրմայի ընդդիմության առաջնորդ Դո Աուն Սան Սու Չժին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ռուսաստանի ազգային վարկանիշում տղամարդկանց ցուցակը գլխավորել Է նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանցիների սիրելիների թվում նրան հաջորդում են դերասաններ Չեկի Չանը եւ Բրեդ Փիթը: