Ռոտերդամի 44-րդ կինոփառատոնի գլխավոր մրցնակը՝ Hivos Tiger Award-ը, ստացել են երեք ֆիլմեր՝ «Դարի նախագիծը» (Կուբա), «Մաքրում» (Թաիլանդ) և «Տեսասիրություն» (Պերու): Փառատոնի շրջանակներում վերջին ցուցադրությունները տեղի են ունեցել փետրվարի 1-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Կուբացի կինեմատոգրաֆիստների՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Արգենտինայի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ ստեղծած «Դարի նախագիծը» պատմում է Կուբայում լքված մի քաղաքի մասին, որտեղ վերակառուցումից ոչ շատ առաջ Խորհրդային Միությունն սկսել էր կառուցել ատոմային էլեկտրակայան: ԽՍՀՄ-ի տրոհումից հետո շինարարությունը դադարել է, բայց քաղաքի բնակիչները մինչ օրս ապրում են Խորհրդային Միության հետ բարեկամության մասին հիշողություններով:  

 

«Մաքրումը» փիլիսոփայական-քրեական դրամա է, «Տեսասիրությունը»՝ ֆիլմ արդի հասարակության իրական և վիրտուալ խնդիրների մասին:

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակը բաժին Է հասել բելգիա-նիդեռլանդական «Ճակատամարտեր» կինոնկարին, որն ակնարկ Է արդիականության հետ անցյալ պատերազմների կապի մասին: 

 

Ռտերդամի 44-րդ կինոփառատոնն մեկնարկել էր հունվար 21-ին: Հիմնական մրցութային ծրագրին մասնակցել է 13 ֆիլմ: Իրենց աշխատանքներն են ներկայացրել Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Դանիայի, Արգենտինայի, Կուբայի, Թաիլանդի, Պերուի, Կիպրոսի կինեմատոգրաֆիստները: Ընդհանուր առմամբ տասն օրում փառատոնում ցուցադրվել է շուրջ 500 ֆիլմ: