Էմմա Ասատրյանը տեւական ժամանակ է` երաժշտական նորություններով հանդես չի գալիս, բայց շարունակում է աշխատել բեմից ու կադրից դուրս: Ջազ երգչուհին BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է իր նոր աշխատանքի, աշակերտների եւ առողջ ապրելակերպ վարելու մասին:
Շուրջ 6 ամիս նա կանոնավոր հաճախում է մարզասրահ եւ ֆիտնեսի շնորհիվ զգալիորեն փոխել է կազմվածքը.«Հիմա այնքան հաճույքով եմ մարզվում, որ մտածում եմ` ինչպես եմ առաջ ապրել. կյանքս առանց մարզվելու արդեն չեմ պատկերացնում: Դադար եմ վերցրել միայն սեպտեմբերի սկզբին, երբ դասերը նոր էին սկսվել: Դեռ փոքրուց հետեւել եմ տարբեր սննդակարգերի, հաճախել պարի ու լողի դասերի, բայց մի տարիք եկավ, երբ առանց կողմնակի միջոցների միանգամից նիհարեցի: Հիմա մկանային համակարգս ճիշտ եմ մարզում, աշխատանքից հետո թեեւ հոգնած եմ լինում, բայց հաճույքով եմ պարապմունքի գնում»:
Շարունակությունը` այստեղ: