Համացանցում լուրեր են տարածվել, որ դուդուկահար Կամո Սեյրանյանը վթարի է ենթարկվել: ESem.am-ը զրուցեց  դուդուկահարի հետ, ով հավաստիացրեց, որ ոչ մի լուրջ բան չկա: Նա նշեց, որ մի թեթև մեքենան է վնասվել: 

 

 

Կամոյի խոսքով՝ ինքն այժմ Ծաղկաձորում է՝ իր երաժիշտ ընկերների հետ: «Ինձ  մոտ ամեն ինչ կարգին է, որ կարգին չլիներ, ինչպես կգայի Ծաղկաձոր: Սովորական թեթև վթար է եղել»,- նշեց դուդուկահարը:

Կամոն նաև շեշտեց, որ սոցցանցային իր էջում քիչ առաջ լուսանկար է հրապարակել Ծաղկաձորից, որը ներկայացնում ենք ստորև:

 

 

Կամոն նաև տեսանյութ հրապարակեց իր էջում, որում ասում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և ինքն այժմ Ծաղկաձորում խմում է :)


Ա. Մ.