Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հետաձգել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter հանդեսին:
Հրատարակության տվյալներով՝ պատճառը ամերիկյան պետության նախկին ղեկավարի հետ ռեժիսորի տարաձայնություններն են տրվող հարցերի վերահսկման եւ վերջնական արդյունքի շուրջ:
Հաղորդվում է, որ նյութի մի մասն արդեն նկարահանված է: HBO հեռուստաընկերության ներկայացուցիչները նշել են, որ «ժապավենի ավարտը շուտ չի լինի, սակայն դա չի նշանակում, որ դա ընդհանրապես տեղի չի ունենա»:
Ավելի վաղ Սկորսեզեն ընդգծել է, որ «Քլինթոնը ականավոր դեմք է եւ շարունակում է նշանակալի դեր խաղալ աղգային եւ համաշխարհային քաղաքականության հարցերում»:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Քլինթոնը 2012 թվականին նշել էր, թե «շատ ուրախ է, որ լեգենդար ռեժիսորը համաձայնել է ֆիլմ նկարել իր մասին»: «Անհամբերությամբ եմ սպասում իմ նախագահության եւ հետագա գործունեության մասին հանդիսատեսին պատմելու հնարավորությանը»,- ասել էր նա: